Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.07.2017 | 00:25

Որ Քո ավետարանական հրամանի կանչով համարձակություն տվեցիր բոլոր մեղավորներին, որը չեմ կարող խոսքով պատմել, քանզի մեծ է Քո ողորմությունը, և ոչ ոք չի կարող խոսքով պատմել Քո ողորմության մեծությունը, աղաչում եմ Քեզ՝ ինձ ևս ցույց տուր Քո ողորմության բարությունը, քանզի անսպառ են Քո պարգևները:

Քանի որ թեպետ ես ամենքից առավել մեղանչեցի, սակայն ըստ ամենայնի անոխակալ գթությամբդ, որ ինձ համար մարդ եղար, Տե՛ր իմ և հույս, Քեզ (մահվան) մատնեցիր իմ դատապարտության փոխարեն, որպեսզի ազատելով փրկես հավիտենական հրից:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ